10.07.2020|
01:28
Ռեժիսոր ՆՎԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ զրուցել ենք նրա «Հավերժական շարժում» (2020 թ.) ֆիլմի մասին։ Համավարակի պատճառով նոր ֆիլմեր գրեթե չեն ստեղծվում, ստեղծվածներն էլ փակուղու մեջ են։ Հուսանք՝ ժամանակավոր։ Նվեր Հովհաննիսյանը հեղինակ է մոտ մեկ տասնյակ ֆիլմերի, նրա նախորդ՝ «Անտառապահ» (2018 թ.) ֆիլմը մասնակցել էր փառատոների Հայաստանում և արտերկրում, արժանացել մի շարք մրցանակների։ «Անտառապահը» ռեժիսորի դիպլոմային աշխատանքն էր։